ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.08.2019 11:18
Գողություններ կատարած աձնը բերման ենթարկվեց ոստիկանություն

Օգոստոսի 16-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 5 շենքի բակում կայանված մեքենայից գողացել է էլեկտրական մարտկոց, հուլիսի 21-ին գողացել է Առաքելյան փողոցում կայանված մեքենայի էլեկտրական մարտկոցը:
Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածը հունիս-հուլիս ամիսներին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում կայանված մեքենաներից կատարել է մի շարք այլ գողություններ:
Ձեռնարվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: