ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.08.2019 14:03
Ոստիկանները հաղորդումից րոպեներ անց բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը
Օգոստոսի 30-ին, ժամը 15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնում Արարատի մարզի մի բնակիչ հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 12-ից մինչև ժամը 12.20-ը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Կիլիկիա թաղամասի 3 շենքի մոտ կայանված իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայից 2 բջջային հեռախոսը են գողացել:
Քրեական հետախույզները համապատասխան միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Լուսինյան փողոցի 31-ամյա մի բնակիչ: Նույն օրը ժամը 15.30-ին նա Վերֆելի և Այասի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: