ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.08.2018 17:06
Բերման էր ենթարկվել մեքենայից կատարած գողության համար

Օգոստոսի 21-ին Ավետիսյան փողոցի մի բնակիչ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Կոմիտասի պողոտայում կայանված իր «Նիսան Մաքսիմա» մակնիշի մեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոսը, և «IQOS» ծխախոտի սարքը՝ պատճառելով մոտ 440.000 դրամի նյութական վնաս: Դեպքից մեկ օր անց`օգոստոսի 22-ին քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մամիկոնյանց փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ Արամ Ա.-ին:
Կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: