ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.07.2019 12:49
Մեքենայից կատարված գողությունը ժամեր անց բացահայտվեց
Հուլիսի 12-ին, ժամը 11-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ի ժամը 16.10-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով պատուհանները բաց լինելու հանգամանքից, Վաղարշյան փողոցում կայանված իր մեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոսը՝ պատճառելով 110.000 դրամի վնաս:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի 28-ամյա մի բնակիչ:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը նույն օրը ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: