ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.01.2019 14:35
Գողության ահազանգով մեկնած ոստիկանները կնոջ դի հայտնաբերեցին
Հունվարի 11-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ հացի գործարանում գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբի ծառայողները, Լենինգրադյան 23 հասցեում գտնվող նախկին հացի գործարանի տարածքում հայտնաբերել են 59-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանի դին: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Գաբրիելյանը 25-ամյա դստեր հետ, գողության նպատակով մուտք է գործել նշված գործարանի մակարոնի չգործող արտադրամաս, որտեղ մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից մահացել: Մահացածի դստերից վերցվել է բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: