ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.10.2019 13:13
Բեռնատարներից կատարված գողությունները բացահայտվել են
Օգոստոսի 22-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ավտոմեքենաներից կատարված գողության վերաբերյալ հաղորդումներ էին ստացվել։ Անհայտ անձը «ԿամԱԶ» բեռնատարի սրահից բջջային 2 հեռախոս, 15.000 դրամ ու 18.000 ՌԴ ռուբլի էր գողացել: Մյուս դեպքում՝ անհայտ անձը «Մերսեդես» բեռնատարի սրահից գողացել էր բջջային 2 հեռախոս, 50.000 դրամ և հագուստ։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջևանի, Դիլիջանի, Էրեբունու և Նոյեմբերյանի բաժնի ծառայողները համագործակցելով Նոյեմբերյանի քննչական բաժնի հետ, ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին պարզել են, որ գողությունները կատարել է երևանցի 39-ամյա տղամարդը։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: