ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.02.2019 12:15
Ոստիկանները բացահայտել են բենզալացայկայանում կատարված գողությունը
Փետրվարի 15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սասնա Ծռերի փողոցում գործող բենզալցակայանից բենզինի կտրոններ և բջջային հեռախոս են գողացել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ Դավիթ Գ․-ն:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Դավիթ Գ․-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը:
Նախապատրաստվում են նյութեր: