ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2019 14:15
Աղավնատուն գյուղում կատարված գողությունը բացահայտվել է

2018 թ. սեպտեմբերի 13-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աղավնատուն գյուղի մի տնից սառնարան են գողացել:
Տարաբնույթ միջոցառումներից հետո քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ Հովհաննես Ս-ն:
Փետրվարի 7-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Հովհաննես Ս-ն գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: