ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.06.2019 11:59
Գողությունից օրեր անց ոստիկանները երկուսին էլ բռնել էին
Հունիսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Իտալիայի Հանրապետության մի քաղաքացու հեծանիվը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Թումանյան փողոցի 20-ամյա մի բնակիչ իր երկու ընկերների հետ:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 20-ին երիտասարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հետագա միջոցառումներով, հաջորդ օրը, ժամը 15:30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել երկրորդ մասնակիցը: Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: