ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2019 15:46
Ոստիկանները գողություն կատարած անձանց բերման են ենթարկել
Ոստիկանության Չարենցավանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ապրիլի 23-ին, գողություն կատարելու կասկածանքով, Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի 5 շենքի մոտից բերման են ենթարկվել Արթուր Մ.-ն և Էդվարդ Ս.-ն: Արթուր Մ.-ն խոստովանել է, որ նշված վայրում գտնվող մի Ա/Ձ-ի տարածքից գողացել են երկաթյա ձողեր: Խոստովանել են նաև, որ ապրիլ ամսվա ընթացքում երեք անգամ նույն տարածքից կատարել են երկաթյա ձողերի գողություններ, որոնք վաճառել են Չարենցավան քաղաքի տարածքում:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: