ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.01.2019 11:09
Ոստիկանները բացահայտել են խոտհնձիչների գողությունը

Հունվարի 15-ին, ժամը 23.20-ին ՍՊԸ-ներից մեկի տնօրենը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ 2018 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում իր ընկերության պահեստից գողացել են 10-12 հատ խոտհնձիչ մեքենա, դրանց կտրիչներն ու անիվները:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշվածի մի մասը գտնվում է Մեծամորի բնակիչ Վանյա Գ.-ի տան նկուղում: Նա բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 22-ին ներկայացրել է 2 խոտհնձիչ և պահեստամասեր ու հայտարարել, որ դրանք իրենց տուն է բերել Գևորգ Ն.-ն:
Գևորգ Ն.-ն գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն և ներկայացվել նախաքննական մարմնին:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: