ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.05.2019 12:52
Ամիսներ առաջ կատարված գողությունը բացահայտվեց

Հունվարի 1-ին անհայտ անձը կամ անձինք Երևանում գողացել էին մի մեքենայի պահեստային անվադողի ծածկոցը և պատճառել 250.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մանուկ Գ.-ն:
Նա մայիսի 16-ին կասկածանքով բերման է ենթարկվել և ներկայացվել քննչական բաժին:
Ըստ նրա ցուցմունքի՝ գողությունը կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: