ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.06.2019 13:58
Ոստիկանները բացահայտել են գերեզմանատանը կատարված գողությունը
Հունիսի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ համայնքի գերեզմանատան ցանկապատից մետաղական շրջանակներ են գողացել:
Նույն օրը համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հիշյալ մետաղական շրջանակները 2018թ. նոյեմբերին գողացել է Խնկոյան գյուղի բնակիչ Կարեն Հ-ն, տեղափոխել է իր տան բակ և օգտագործել որպես ցանկապատ:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: