ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.09.2018 13:20
Ոստիկանները հիշեցրին որտեղից էր գողացել հեռուստացույցը

Սեպտեմբերի 7-ին ժամը 03.00-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանները 2-րդ թաղամասում, գիշերային շրջագայության ժամանակ, նկատել էին հարբած մի տղամարդու` հեռուստացույցը ձեռքին: Մոտեցել էին, հարցուփորձ արել: Հայտնել էր, որ հեռուստացույցն իրենը չէ և չգիտի, թե ինչպես է հայտնվել իր մոտ:
Գողություն կատարելու կասկածանքով, իրավապահները նրան ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկեցին, պարզեցին ինքնությունը` Աբովյանի բնակիչ Զոհրաբ Զ.: Այդ գիշեր կասկածայալի խուզարկությամբ 10 տարբեր չափսի ու ձևի բանալիներ հայտնաբերվեցին: Իսկ առավոտյան հափշտակված հեռուստացույցի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում ստացվեց. գիշերը Չարենցավանի 2-րդ թաղամասում, ինչ-որ մեկը տեղահան էր արել բուքմեյքերական գրասենյակի պատուհանն ու գրասենյակից հեռուստացույց հափշտակել: Հեռուստացույցի տեսակը, չափը, անգամ փողոցը, որտեղից բերման էր ենթարկվել հարբած տղամարդը, համընկնում էին:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին: