ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.06.2019 13:34
Գողության կասկածանքով բերման ենթարկվածը տվել է խոստովանական ցուցմունք
Հունիսի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի և Քաջարանի բաժանմունքի ծառայողները, համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ բերման են ենթարկել ՍՊ ընկերության վարորդ, 55-ամյա տղամարդու: Զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 20 լիտր տարողության պլաստիկ երկու տարա՝ դիզելային վառելանյութով: Նա հայտնել է, որ վառելանյութը գողացել է իրեն ամրակցված «ԿամԱԶ» մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենայի բաքից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վարորդը,, անցած տարվա սեպտեմբերից սկսած, նույն բետոնախառնիչ ավտոմեքենայի բաքից գողացել է ընդհանուր 420 լիտր դիզելային վառելանյութ և այն պահել իր ավտոտնակում:
Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: