ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.01.2019 17:46
Ոստիկանները հայտնաբերեցին գողության փորձ կատարած անձին
Հունվարի 13-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1-02 հեռախոսահամարով զանգահարած կինը հայտնել է, որ Կոշ գյուղում գտնվող իրենց տան պատշգամբից ձայներ է լսել և այդտեղ արյան հետքեր կան:
Նշված տուն է մեկնել օպերատիվ խումբն ու կնոջից հաղորդում է ընդունվել:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 32-ամյա Դավիթ Ե․-ն Կոշ գյուղի իր աշխատավայրում վնասել է ձեռքը, այնուհետև փորձել է գողություն կատարել։ Փորձել է առանձնատուն մտնել պատշգամբից, բայց հանցագործությունը չի կարողացել ավարտին հասցնել, դիմել է փախուստի և դեպքի վայրում թողել արյան հետքեր:
Նույն օրը Դավիթ Ե․-ն հայտնաբերվել է Կոշ գյուղի 1-ին փողոցում և բերման ենթարկվել բաժին:
Նախապատրաստվում են նյութեր։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: