ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.12.2018 16:20
Փորձել էր գողություն անել` բռնել էին
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Մեղրաձոր գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գյուղում, խանութից գողություն կատարելու ժամանակ բռնել են գողին, խնդրում են ոստիկան ուղարկել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04:30-ի սահմաններում, ոմն Հայկ կոտրել է Մեղրաձորի 1-ին փողոցում գտնվող խանութի պատուհանի ճաղավանդակը, հափշտակել խմիչքներ, ծխախոտ, սուրճ, քաղցրավենիք ու մետաղադրամներ՝ պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս: Սակայն գյուղի բնակիչները նկատել են նրան, փախչելիս հետապնդել ու բռնել:
Պարզվել է` ոմն Հայկը Երևանի Նոր Խարբերդի բնակիչ Հայկ Շ-ն է:
Բաժնում կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք:
Գողության փորձ կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: