ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.07.2019 12:17
Ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին երկու ժամվա ընթացքում
Հուլիսի 6-ին, ժամը 14.20-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած մայրաքաղաքում գործող սրճարաններից մեկի տնօրենը հայտնեց, որ մոտ 20 րոպե առաջ սրճարանի հաշվիչ սարքի սեղանին դրված իր դրամապանակից անհայտ անձը գողացել է 540.000 դրամ:
Ահազանգից շուրջ երկու ժամ անց հանցագործությունը բացահայտվեց: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի 65-ամյա մի կին: Բացատրական աշխատանքի արդյուքնում նա ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: