ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.11.2019 12:54
Կոտայքի ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողությունները
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների հետ, նոյեմբերի 8-ին, ժամը 12.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Սիլիկյան փողոցից բերման են ենթարկվել 34-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում կայանված «ՎԱԶ 2106» ավտոմեքենայից փորձել է գողանալ գազի բալոնը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նշվածից զատ, նա հոկտեմբեր-նոյեմեբեր ամիսներին Կոտայքի մարզի և մայարաքաղաքի տարբեր հատվածներից կատարել է այլ գողություններ ևս։
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։