ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.06.2019 13:26
Արարատի ոստիկանները բացահայտել են գողությունը
Հունիսի 26-ի կեսօրին Արարատի մարզի Ավշար գյուղի 83-ամյա մի բնակիչ բանավոր հաղորդում է տվել, որ հինգ օր առաջ, իրեն անհայտ հանգամանքներում, մտել են իր բնակարան և գողացել 550 հազար դրամ:
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ գողությունը կատարել է տանտիրոջ 58-ամյա որդին: Վերջինս հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողացած ողջ գումարը:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: