ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.10.2019 12:40
Երկու անգամ նույն տեղից գողացել է մարտկոց

Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 8-ին, ժամը 11.30-ին, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի իր բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 50-ամյա տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ Բաշինջաղյան փողոցի ավտովերանորոգման կետից սեպտեմբերի 21-ին և 25-ին գողացել է մեկական էլեկտրական մարտկոց:
Նախապատրաստվում են նյութեր: