ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.10.2019 12:32
Գողը մտերիմներից էր. ոստիկանության բացահայտումը
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15-ի սահմաններում, Ստեփանավանի Մատրոսովի փողոցում բնակվող թոշակառու մի կին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը, երեկոյան տանը, ներքնակի տակից հափշտակել են պայուսակը, որի մեջ եղել է փող:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի ծանոթներից Աշոտաբերդ փողոցի 43-ամյա բնակչուհին:
Նույն օրը նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրությունը:
Նախապատրաստվում են նյութեր: