ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.10.2019 12:33
Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տերյան փողոցի մի բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի սրահից գողացել են ձայնարկիչ և պայուսակ, որի մեջ եղել է փող:
Քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է Նոր Խարբերդի բնակիչ 30-ամյա մի տղամարդ, որը հոկտեմբերի 22-ին բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: