ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.01.2019 17:01
Մեկ ժամ չանցած Կենտրոնականի ոստիկանները բացահայտեցին գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 22-ին, ժամը 1։45-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժին դիմած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին հայտնում էր, որ Պուշկինի փողոցում գտնվող ինտերնետային ակումբում գողացել են իր դրամապանակը։ Ըստ տուժողի՝ դրամապանակում եղել էր դրամ, անձնագիր և Բրազիլական բանկի երկու քարտ։
Կենտրոնականի ոստիկանները կատարվածի վերաբերյալ հաղորդում ընդունեցին, ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու և գողությունը կատարած անձին «տաք հետքերով» հայտնաբերելու ուղղությամբ։
Կարճ ժամանակում ոստիկանները պարզեցին գողությունը կատարած անձի ինքնությունը՝ Սարի թաղի բնակիչ, 18-ամյա Գոռ Հախվերդյանն էր։ Ժամը 2։10-ին նա, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է։
Նախապատրաստվում են նյութեր։
Կատարվում է քննություն։