ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.10.2019 12:06
Մարտկոցը գողացողին բռնել էին գիշերային ծառայություն իրականացնող ոստիկանները

Հոկտեմբերի 25-ին, ժամը 05.00-ի սամաններում, ՊՊԳՎ ծառայողները Էրեբունի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Ազատամարտիկների փողոցից բերման են ենթարկել 53-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել է, որ ժամը 04.00-ին Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ- 21213» ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը:
Նույն օրը, ժամը 07.30-ին, մեքենայի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: