ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.10.2019 12:36
Համագյուղացիներից գողություն էր արել ու բռնվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալները իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Այգեհովիտ գյուղի 25-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 15-ին համագյուղացիներից մեկի անասնագոմից գողացել է 4 ճագար, երկու օր անց, մյուսի այգուց` 2 սագ:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: