ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.02.2019 12:12
Ոստիկանները գողոնը ձեռքներին բռնել էին
Փետրվարի 22-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում կասկածելի երկու անձ տոպրակով ինչ-որ բան են ուզում դնել մեքենան:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վազգեն Առաջինի փողոցում գործող գունավոր մետաղների ընդունման կետի ճաղավանդակը տեխնիկական միջոցի գործադրմամբ կտրված է, ապակին՝ կոտրած, իսկ տվյալ տարածքին կից դրված են գունավոր մետաղով լի պարկեր ու մարտկոցներ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, նշված փողոցում հայտնաբերվել և իրենց «ՎԱԶ 3102» մակնիշի մեքենայով ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկվել նակինում գողության համար դատապարտված, Էջմիածնի բնակիչներ Տարիել Դ․-ն և Արթուր Պ․-ն:
Հետագա միջոցառումներով, ժամը 06.30-ին, նույն դեպքի վայրից իր «Օպել» մակնիշի մեքենայով, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել նաև Երևանի բնակիչ Արմեն Ղ-ն:
Նրանք տվել են համապատասխան բացատրություններ:
Արթուր Պ․-ի անձնական խուզարկությամբ գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Հայտնաբերված գողոնը հանձնվել տուժողին:
Նրանից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: