ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.10.2019 12:31
Գողություն դեպոյից. Էրեբունու ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.45-ին, ոստիկանություն է զանգահարել Հարավ-Կովկասյան երկաթուղու մի հերթապահ և հայտնել, որ գիշերը Արցախի պողոտայում գտնվող դեպոյից գողացել են էլեկտրական սարք՝ պատճառելով 220 հազար դրամի վնաս:
Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել են ույն կազմակերպության երկու աշխատակից՝ երրորդ անձի հետ: Աշխատակիցներից մեկը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս երկուսին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: