ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.10.2019 12:36
Բջջային հեռախոս հափշտակած կինը ներկայացել է ոստիկանություն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին հագուստի խանութներից մեկի հանդերձարանից գողացել են իր բջջային հեռախոսը։
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Դուրյան թաղամասի 46-ամյա բնակչուհին, որը բացատրական աշխատաքների շնորհիվ ժամը 12.30-ին ներկայացել է բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: