ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.10.2019 12:41
Գողությունը բացահայտվեց առանց ահազանգի
Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ մասի և քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերին Ուրցաձոր գյուղի 42-ամյա մի բնակչուհի, օգտվելով տարեկից համագյուղացու բնակարանից բացակայելու և տան դուռը բաց լինելու հանգամանքից, անկողնու ներքնակի տակից գողացել է ոսկյա հինգ մատանի:
Կինը հրավիրվել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Տուժած տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ մտածել է, թե ծանոթներից մեկը տարած կլինի:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: