ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.06.2019 13:24
Բացահայտում ահազանգից առաջ
Հունիսի 25-ին, ժամը 21.20-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Մոսկովյան փողոցում կայանված «Նիսանի» ապակին կոտրել ու սրահից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են գումար, անձը հաստատող փաստաթղթեր, բանկային և կուտակային քարտեր:
Բայց մինչ ահազանգն արդեն իսկ ոստիկանները գործողություններ էին ծավալվել: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները ժամը 21-ին Մոսկովյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի երեք երիտասարդի, որոնցից մեկին հետապնդել ու բերման են ենթարկել բաժանմունք: Չուխաջյան փողոցի 27-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: