ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.05.2019 13:31
Փոստային բաժանմունքից գողություն կատարողը հայտնաբերվել է
Մայիսի 24-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում փոստային բաժանմունքից կատարված գողության մասին հաղորում է ստացվել:
Ըստ տուժողի, մայիսի 23-ի ժամը 17.15-ից մայիսի 24-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դռան ճաղավանդակներից մտել են «Հայ Փոստ» ՓԲԸ-ի բաժանմունք և գողացել ծառայողական բջջային հեռախոս, վիճակախաղի տոմսեր, այլ իրեր և փող:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գողությունը կատարել է 2007 թվականին ծնված Հրազդանի մի բնակիչ։ Մայիսի 24-ին նա ներկայացվել է բաժին և մանկավարժի ներկայությամբ տվել բացատրություն։
Գողոնը մասամբ հայտնաբերվել և վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: