ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.05.2019 13:28
Կտրել էին խանութի դռան կողպեքն ու գողություն արել
Մայիսի 24-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանում ապրող Նարեկ Ս․-ին և Հայկազուն Խ․-ին՝ իր վարած «Հունդայի» ավտոմեքենայով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.15-ին, Նարեկ Ս․-ն և Հայկազուն Խ․-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Սարկավագի փողոցում գտնվող մի խանութի դռան կողպեքը ու գողություն կատարել:
Նույն օրը առավոտյան տուժողից հաղորդում է ընդունվել։
Գողոնը հայտնաբերվել է:
Նարեկ Ս․-ն և Հայկազուն Խ․-ն ձերբակալվել են։
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: