ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.12.2018 13:38
Գողությունը բացահայտվեց
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամը 19.40-ին Աբովյան 22 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 58-ամյա Ռոբերտ Վ․-ին։
Պարզվել է, որ Ռոբերտ Վ․-ն նույն օրը, ժամը 18.40-ին Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում մի աղջկա վերարկուի գրպանից գողացել է բջջային հեռախոս:
Ժամը 20.30-ին տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: