ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.09.2019 14:26
Գողոնը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու։ Վերջինս խոստովանել է, որ նույն օրը Գորիս քաղաքի Երևանյան խճուղում գործող ռեստորանային համալիրի սրահից գողացել է բջջային հեռախոս: Բերման ենթարկվածը ներկայացրել է բջջային հեռախոսը: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: