ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.02.2017 14:03
Գողությունը բացահայտվեց
Փետրվարի 14-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17-ին, թիվ 44 երթուղու սրահում 1963 թ. ծնված Արտուշ Ա.-ի գրպանից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անձնագիր և բանկային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: