ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.08.2015 11:54
Ուղևորների գրպանները «թեթևացրած» գրպանահատներին հայտնաբերեցին
Օգոստոսի 17-ին, ժամը 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Լիանա Մ.-ն և հայտնել, որ «Մոնումենտի» ոլորաններում նկատել է, որ դրամապանակը պայուսակից հանել են, որի մեջ եղել է 27.000 դրամ և բանկի քարտ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.35-ին, թիվ 50 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի կանգառում, Լիանա Մ.-ն նկատել է, որ պայուսակից գողացել են 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 27.000 դրամ, բանկի վճարային քարտ և տարբեր խանութների զեղչային քարտեր` պատճառելով 37.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոմիտասի պողոտայի թիվ 53 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաև, որ նա նույն օրը, ժամը 12.20-ին, թիվ 258 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1980 թ. ծնված Մեսրոպ Մ.-ի գրպանից գողացել է 35.000 դրամ, ինչն անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նրա մոտից:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 14.30-ին, 1993 թ. ծնված Արամ Խ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ին, Կոմիտասի պողոտայում թիվ 8 երթուղայինի սրահում իր ձեռքի պայուսակից գողացել են 5.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել են 50 դոլար և 20.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 15.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որի մոտից հայտնաբերվել է նշված գողոնը:
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաև, որ Գագիկ Կ.-ն օգոստոսի 10-ին, ժամը 10.00-ին, Կասյան փողոցում, թիվ 3 երթուղու ավտոբուսում անհայտ կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 7.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: