ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.12.2018 19:52
Կայացավ մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ մինի ֆուտբոլի միջգերատեսչական առաջնության եզրափակիչը:
Մրցում էին ՀՀ ոստիկանության ու պաշտպանության նախարարության թիմերը: Ֆուտբոլային հանդիպումը սկսվեց 1 րոպե լռությամբ: Ներկաները հարգեցին օրերս ռազմական ինքնաթիռի վթարից զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի, մայոր Մովսես Մանուկյանի և ձնահյուսի տակ մնացած սերժանտ Հայկ Քարամյանի հիշատակը և եզրափակիչի մասնակիցները խաղի դուրս եկան սև թևկապներով:
Ֆուտբոլային հանդիպմանը հետևում էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, առաջնության կազմակերպիչները, ոստիկաններ ու զինծառայողներ:
Անզիջում պայքարում ոստիկանության թիմից 2 գոլ խփեց ոստիկանության զորքերի զինծառայող Նարեկ Զոհրաբյանը:
Խաղն ավարտվեց 4:2 հաշվով: Պաշտպանության նախարարության թիմը 2 գոլի առավելությամբ հաղթեց ոստիկանության թիմին:
Խաղի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը: 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, երկրորդը ոստիկանությունն էր, առաջինը՝ պաշտպանության նախարարությունը:
Որոշվեցին նաև մրցաշարի լավագույնները: Լավագույն դարպասապահ ճանաչվեց ոստիկանության թիմից՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Վահան Սրապյանը, իսկ լավագույն հարձակվող՝ կրկին ոստիկանության թիմից՝ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Արամ Գևորգյանը: