ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.08.2015 16:23
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը բախվել է էլեկտրասյանը: Երկու զոհ
Օգոստոսի 29-ին, ժամը 21.15-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայից Ա. Բաբաջանյան փողոց տանող ճանապարհահատվածում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը` 1989 թ. ծնված Ավետիք Սարգսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, 1990 թ. ծնված Գագիկ Սաղաթելյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 23.15-ին, գիտակցության չգալով, մահացել է: Եվս 2 անձ տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: