ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.02.2016 09:46
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Սևանի փողոցի թիվ 83/5 շենքի մոտից, ապօրինի թմրանույթ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Գ.-ին և 1962 թ. ծնված Նորայր Կ.-ին:
Խուզարկությամբ Արմեն Գ.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է 250 գրամանոց ապակյա տարա` դեղնականաչավուն հեղուկով, որն ըստ վերջինիս հայտարարության` իր օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն այցելել են 1946 թ. ծնված Սամվել Հ.-ի բնակարան, որտեղ վերջինիս կինը` 1950 թ. ծնված Հռիփսիմե Հ.-ն, ներկայացրել է «Տրամադոլ» տեսակի 10 սրվակ հոգեներգործուն դեղամիջոց` հայտարարելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն` Սամվել Հ.-ին, ով պոլիկլինիկայում գտնվել է համապատասխան հաշվառման մեջ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: