ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.02.2016 16:21
Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին հոգեկան առողջության կենտրոնում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 18-ին, ժամը 17.15-ին, Նորք-Մարաշի հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել է ստացիոնար բուժման մեջ գտնվող, 1964 թ. ծնված Լուսիկ Հ.-ն, ով փետրվարի 16-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով: