ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.02.2019 14:04
Շենգավիթի ոստիկանները բացահայտեցին երթուղայինում կատարված գողությունը

Փետրվարի 15-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 17.40-ին, 44 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են «Xiaomi» տեսակի բջջային հեռախոսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 19.00-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից, գողությունը կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 30-ամյա Կարեն Հ․-ին, որտեղ նա տվել է խոստովանական բացատրություն։
Գողոնն առգրաված է:
Նախապատրաստվում են նյութեր: