ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.06.2019 14:44
Հայտնաբերվել է Հայաստանի և Մոլդովայի երկքաղաքացի հետախուզվողը

Հունիսի 28-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի համատեղ օպերատիվ խմբի ծառայողները Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Հայաստանի և Մոլդովայի 51-ամյա քաղաքացու, որը 2016 թվականի ապրիլի 5-ից ոստիկանութան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ փաստաթղթեր կեղծելու և անօրինական միգրացիա կազմակերպելու հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: