ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2019 16:51
Ոստիկանները հայտնաբերեցին իրական գողին
Մայիսի 3-ին հաղորդվել էր մի տղամարդու կողմից բջջային հեռախոս գողանալու մասին:
Մայիսի 13-ին փաստով հարուցվել էր քրեական գործ:
Պարզվել է, որ նշված գողությունը կատարել է ոչ թե հիշյալ տղամարդը, այլ Վարդաշենի բնակիչ, 40-ամյա մի կին:
Հուլիսի 9-ին Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով կնոջը ներկայացրել են Էրեբունու քննչական բաժին, որտեղ նա ձերբակալվել է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: