ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.07.2019 11:19
Ոստիկանները գտան «Ջի Փի Էս» սարքով կահավորված հեծանիվը
Հուլիսի 2-ին, ժամը 18-ին, մի ՍՊԸ իրավաբանից ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանի մոտից տարել են իրենց ընկերությանը պատկանող հեծանիվը, որը, ըստ «Ջի Փի Էս» սարքի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի տարածքում:
Էրեբունու ոստիկանները կապ են հաստատել Վարդենիսի գործընկերների հետ:
Վարդենիսի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքի ժամանակ Կարճաղբյուր գյուղի 54-ամյա բնակիչն իր տան բակից ներկայացրել է նշված հեծանիվը և հայտնել, որ կեսգիշերին մայրաքաղաքի Մուրացանի փողոցում, աղբամանի մոտ, նկատել է հեծանիվ, մտածելով, որ տիրազուրկ է, վերցրել է և իր մեքենայով բերել տուն:
Նախապատրաստվում են նյութեր: