ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2019 12:06
Էրեբունու ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը
Ապրիլի 22-ին հաղորդվել էր գողություն կատարելու համար 31-ամյա մի տղամարդու բերման ենթարկելու մասին:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 29-ին վերոհիշյալ տղամարդը քննչական բաժնում տվել է խոստովանական ցուցմունք, որ մայիս ամսին երկու հեծանիվ գողացել է Նոր Արեշի 8-րդ փողոցի մի տան բակից, ևս մեկը՝ Երկաթուղայինների փողոցի 11 տան բակից:
Գողությունների մասին նախկինում չի հայտնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հունիսի 30-ին տղամարդը կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն: