ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.08.2015 16:25
Խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![Խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)](/resources/police/img/news/big/1441024111,1241.jpeg)
Օգոստոսի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում վարչության պետ, ոստիկանության գեներալ մայոր Աշոտ Կարապետյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն:
Աշոտ Կարապետյանն անդրադարձավ քրեական հետախուզության, համայնքային ու ճանապարհային ոստիկանությունների, պարեկապահակետային և անձնագրային ծառայությունների աշխատանքներին:
Խոսեց քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվածների հետ տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների, անձնագրային բաժանմունքներում սպասարկաման որակից, համայնքային ոստիկանների բարեվարքության, պարեկապահակետային ծառայողների քաղաքացիների հետ շփման որակի բարձրացման անհրաժեշտության մասին: Թվարկավածների, ինչպես և ոստիկանների կողմից դեպքի վայրի պատշաճ պահպանության իրականացման կապակցությամբ արեց դիտողություններ և տվեց հանձնարարականներ: Կարևորեց կատարողական կարգապահության բարձրացումը բոլոր ոլորտներում: