ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.12.2018 18:24
Վալերիյ Օսիպյանը դեկտեմբերի 26-ին քաղաքացիների է ընդունել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Սահմանված կարգի համաձայն ոստիկանության պետը քաղաքացիներին ընդունում է ամեն ամսվա վերջին չորեքշաբթի օրը։ Հերթական և այս տարվա վերջին ընդունելությունը դեկտեմբերի 26-ին էր։ Ընդունելության եկած քաղաքացիների խնդիրները բազմաբնույթ էին՝ ոստիկանության իրավասության շրջանակներում և այլ գերատեսչությունների գործառույթներին առնչվող։ Կենցաղային խնդիրներից մինչև իրենց իրավունքների և օրինական շահերի անտեսման վերաբերյալ քաղաքացիների դիմումները Վալերիյ Օսիպյանը տեղում ուսումնասիրեց՝ հանձնարարելով գործնական քայլեր ձեռնարկել դիմումատուներին աջակցելու ուղղությամբ։ Հատուկ դեպքերով անհրաժեշտ էր քաղաքացիների բողոքները մանրակրկիտ ուսումնասիրել։ Այդ կապակցությամբ ոստիկանության պետը հանձնարարեց օրենքի տառին համապատասխան գտնել հարցերի լուծման ուղիները՝ արդյունքների մասին պարտադիր զեկուցելով իրեն ու տեղեկացնելով քաղաքացիներին։ Ոստիկանության իրավասությանը չվերաբերող խնդիրների վերաբերյալ ևս Վալերիյ Օսիպյանը պատրաստակամություն հայտնեց գործնական քայլերով աջակցել նրանց։ Ոստիկանության ծառայողների գործողություններին վերաբերող հարցերի առնչությամբ Վալերիյ Օսիպյանը քաղաքացիերի ներկայությամբ հրամայեց վերանայել նախկինում կայացված որոշումներն ու հնարավորինս աջակցել հետևանքների արագ վերացման առումով։ Ընդունելության եկած բոլոր անձանց ոստիկանության պետը հավաստիացրեց, որ այս հանդիպումները ձևական բնույթ չեն կրում։ <<Մեր առաքելությունը քաղաքացու կողքին լինելն է, ուստի ոստիկանության պետից մինչև շարքային պարտավոր ենք միշտ լսել և աջակցել ձեզ։ Դա մեր աշխատանքն է․ մենք ձեզանից մեկն ենք>>,- ընդգծեց Վալերիյ Օսիպյանը։