ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.01.2017 15:43
ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովային:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց երկու երկրների իրավապահների համագործակցության նշանակությունը և հավաստեց , որ Հայաստանի ոստիկանությունը առարկայական քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարիա Ցոցորկովան անդրադարձավ ոստիկանական կառույցների փորձի փոխանակման անհրաժեշտությանը:
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները՝ Վլադիմիր Գասպարյանը հավելեց, որ իրավապահ գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նաև տարբեր երկրների ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերություններով, մասնավորապես՝ արդի մարտահրավերների հակազդման ուղղությամբ:
Մարիա Պավլովա Ցոցորկովան նշեց, որ Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը պատրաստ է աջակցել երկու երկրների ոստիկանական համակարգերի փոխգործակցության սերտացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: