ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.10.2019 13:16
Էջմիածնի ոստիկանները նախկինում կատարված գողություն են բացահայտել
Մայիսի 31-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդվել էր, որ Էջմիածնի մի խանութից փող ու ծխախոտ են գողացել:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ակնաշեն գյուղի 36-ամյա մի բնակիչ:
Կասկածվողը հոկտեմբերի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, Գայի գյուղից` գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Վաղարշապատի քննչական բաժին և տվել է խոստովանական ցուցմունք:
Պարզվել է նաև, որ տղամարդը սեպտեմբերի 26-ից ԱՀ ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նախաքննությունը շարունակվում է: